Բուսո Րենքին
Բուսո Րենքին 武装錬金 | |
---|---|
Ժանր | անիմե կամ մանգա[1][2][3][…] և արկածային մանգա և անիմե[2][3][4][…] |
Երկիր | Ճապոնիա |
Լեզու | ճապոներեն |
«Բուսո Րենքին» (ճապ.՝ 武装錬金 Բուսո Րենքին, Մարտական Ալքիմիա) Նոբուհիրո Վացուկիի մանգաների շարքն է։ Այն թողարկվել է 2003 թվականի հունիսից 2005 թվականի ապրիլը։ Միաժամանակ Շուէյշան հրատարակում է տանքոբոնները[5][6]։
Անիմե-ադապտացիան թողարկել է Xebec ստուդիան` ճապոնական հեռուստատեսությամբ թողարկելու համար[7]։ Ճապոնական պրեմիերան տևեց 2006 թվականից մինչև 2007-ը, իսկ 2009 թվականին անիմեն արդեն մեկնարկեց Հյուսիսային Ամերիկայում. այն ցուցադրվում էր Funimation Channel հեռուստաընկերությամբ[8][9]։ Ստեղծվել են նաև լայթ-նովելներ, դրամա CD-ներ ու PlayStation 2-ի երկու վիդեոխաղ։
Մինչև 2007 թվականը Ճապոնիայում արդեն վաճառվել էր մանգայի ավելի քան 3 միլիոն հատոր, իսկ մանգան ստացել է Սեյուն մրցանակը լավագույն գիտաֆանտաստիկ մանգայի համար[10]։ Չնայած դրան` քննադատները բացասական արձագանք են տվել։
Վացուկին սկսել է «Բուսո Րենքին»-ը այն հույսով, որ դա իր վերջին շոնեն մանգան կլինի. այդպիսով, նա փորձել է այս գործով արտահայտել այն ամենը, ինչ կարող էր ասել շոնեն ժանրում։ Չնայած Վացուկին մեծ փորձ ուներ կռվի տեսարաններ նկարելու մեջ ու կարծում էր, որ բավական լավ է այդ գործում, որոշակի խնդիրների է հանդիպում։ Ավելին, Վացուկին խոստովանում է, որ «հատկապես տանջվում էր հումորային կտորները ստեղծելիս»։ Թողարկման ժամանակ Վացուկին չորս անգամ հիվանդանում է, ինչի պատճառով ժամանակին չի ավարտում գլուխն ու չի ուղարկում Weekly Shonen Jump` ամսագիր, որտեղ հրատարակվում էր մանգան։
Չնայած որ ալքիմիայի մասին էր գրում, Վացուկին՝ գրագողության մեղադրանքներից խուսափելու համար, որոշեց չօգտագործել «փիլիսոփայական քար» տերմինը[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը սկսվում է ավագ դպրոցի աշակերտ Մուտո Կաձուկիի տարօրինակ երազից, որում վազող աղջկա վրա հսկայական օձ է հարձակվում։ Կաձուկին նետվում է աղջկան պաշտպանելու, բայց օձը նրան արագ վնասազերծում է։ Սովորականի նման սեփական անկողնում արթնանալով ու դպրոց գնալով` տղան որոշում է, որ դա պարզապես երազ էր։
Իրականում ամենի ինչ նոր է սկսվում։ Դասերից հետո Կաձուկի ընդհարվում է իր ուսուցչի հետ, ով երազի օձի կերպարանքն է առնում ու հարձակվում տղայի վրա։ Բայց երազի աղջիկը հանկարածակի հայտնվում է, հաղթում օձին ու բացատրում, որ երազն իրականություն էր, ու ի՛նքն է Կաձուկիին փրկել` վերջինիս սրտի փոխարեն Կակուգանե տեղադրելով։ Կակուգանեն ալքիմիայով ստեղծված կատարյալ ձուլվածք է, իսկ օձը` նույն ալքիմիայով ստեղծված հոմունկուլուս։ Աղջիկը` Տոկիկոն, զինվոր֊ալքիմիկ է, ում առաքելությունը հոմունկուլուսներից մարդկանց պաշտպանելն է։ Տոկիկոն Կաձուկիին իր սովորական կյանք վերադառանալու ընտրության հնարավորություն է տալիս։ Սակայն Կաձուկին որոշում է ներգրավվել ալքիմիա աշխարհ ու փրկում է Տոկիկոյին իր հերթական առաջադրանքի ժամանակ։ Տոկիկոն ուզում էր հոմունկուլուսների արտադրության փորձարարական լաբորատորիան ոչնչացնել, բայց շրջափակման մեջ էր ընկել։ Օգտագործելով սրտի փոխարեն տեղադրված Կակուգանեն` Կաձուկին ալքիմիական զենք է ստեղծում ու հաղթում հոմունկուլուսներին։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտո Կաձուկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտո Կաձուկին (ճապ.՝ 武藤カズキ). Ջինսեյի 2-րդ դասարանի 16-ամյա աշակերտ է։ Մահացել է Տոկիկոյին հոմունկուլուս օձից փրկելու փորձի արդյունքում։ Տոկիկոն, սակայն, փրկել է նրա կյանքը՝ սրտի փոխարեն Կակուգանե տեղադրելով։ Հետագայում կբացահայտվի, որ դա հատուկ ձուլվածք էր, որը Տոկիկոն իր նախորդ առաջադրանքի ժամանակ էր գողացել, և ունակ է ցանկացած վնասվածք բուժելու։
Կաձուկին համարձակ, անհոգ, դժվար իրավիճակներում իրեն չկորցնող, ոչ միշտ սթափ ու էքսցենտրիկ երիտասարդ է։ Ձգտում է իրեն շրջապատող բոլոր մարդկանց պաշտպանել։
Մուտոն սիրահարված է Տոկիկոին, ինչի մասին բացահայտ չի խոսում, բայց ակնարկում է այդ մասին, ինչը ջղայնացնում է Տոկիկոյին։
Կաձուկիի զենքը` Սանլայթ Հարթը (ճապ.՝ サンライト ハート Սանրայտո Հաատո, Արևային Սիրտը), Կաձուկիի ներքին էներգիան նյութականացնող ու ամեն ինչ ոչնչացնող ուժի վերածող նիզակ է։ Մանգայի ընթացքում այն մի քիչ փոխվում է` թեթևանալով ու թուլանալով։
Ցումուրա Տոկիկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցումուրա Տոկիկո (ճապ.՝ 津村斗貴子) հոմունկուլուսների դեմ պայքարելու համար Ջինսեյ ուղարկված 17-ամյա զինվոր է։ Առաջադրանքներից մեկի ժամանակ, երբ Տոկիկոն օձի դեմ էր կռվում, Կաձուկին խառնվում է կռվին։ Տոկիկոն ստիպված է նախորդ առաջադրանքի ընթացքում «Նյուտոնի Խնձորի» խորհրդավոր դպրոցից ստացած Կակուգանեն օգտագործել Կաձուկիին փրկելու համար։
Տոկիկոն իր անցյալից ոչինչ չի հիշում, քանի որ իր դպրոցի վրա հոմունկուլուսների հարձակման օրը կորցրել է հիշողությունը։ Հայտնված զինվորները համարյա ամբողջությամբ ոչնչացրել են դպրոցը։ Այդ դեպքից միայն Տոկիկոն է փրկվել։ Հետագայում նա սովորում է Կազմակերպությունում ու համալրում հոմունկուլուսների դեմ պայքարող զինվորների շարքերը։
Տոկիկոյի՝ հոմունկուլուսների ու նրանց կապ ունեցող ամեն ինչի նկատպամամբ ատելությունը նրան երբեմն կուրացնում է։
Տոկիկոն սիրում է Կաձուկիին վերջինիս հուահատ համարձակության ու բոլորին պաշտպանելու ձգտման համար, բայց չի կարողանում զգացմունքներն արտահայտել ու ամաշում է դրանից։ Այնուամենայնիվ, համարձակությունը բռունցքում հավաքելով, նա առաջի՛նն է ասում Կաձուկիին. «Երբ դու մեռնես, ես էլ կմեռնեմ։ Մենք մի ամբողջություն ենք»։
Տոկիկոյի տարբերակող հատկանիշը քիթը կտրող սպին է, որը նա հավանաբար ստացել է Կազմակերպություն մտնելուց հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ MyAnimeList — 2006.
- ↑ 2,0 2,1 AniList — 2013.
- ↑ 3,0 3,1 MangaDex — 2018.
- ↑ MangaUpdates — 2004.
- ↑ «週刊少年ジャンプ 2003年 Vol. 30». Շուէյշա. Արխիվացված է օրիգինալից 2008, հունվարի 29-ին. Վերցված է 2014, հունվարի 10-ին.
- ↑ Վացուկի, Նոբուհիրո (2005, ապրիլի 25). «Տղան հանդիպում է Մարտի Աղջկան». Weekly Shōnen Jump. Բուսո Րենքին (ճապոներեն). Շուէյշա (21–22).
- ↑ «Բուսո Րենքին պաշտոնական կայքեջ» (ճապոներեն). Xebec. Արխիվացված է օրիգինալից 2009, դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010, հունվարի 15-ին.
- ↑ «Երկ 27 Ապրիլի 2009 - Կրկ 3 Մայիսի 2009». Funimation. Արխիվացված է օրիգինալից 2009, ապրիլի 20-ին.
- ↑ «Viz Media-ի 5 մանգաներ իրենց Ամերիկյան դեբյուտը կունենան Funimation Channel֊ի եթերում» (Press release). Viz Media. 2009, ապրիլի 16. Վերցված է 2015, դեկտեմբերի 31-ին – via Անիմե Նյուզ Նեթվորք.
- ↑ 2007年星雲賞 (ճապոներեն). Նիհոն SF Տայկայ. Արխիվացված է օրիգինալից 2007, ապրիլի 6-ին. Վերցված է 2014, հունվարի 10-ին.
- ↑ Վացուկի, Նոբուհիրո (2007, հունիսի 5). «Liner Notes #46 ~ 49». Բուսո Րենքին, Հատոր 6. Viz Media. ISBN 1-4215-0842-7.
|